Ալկոհոլի սեղանի շուրջ 35-ամյա ռուս մարդասպանը դանակահարել է իր 41-ամյա ընկերոջը: Նա համտեսել է զոհի միսը, իսկ հաջորդ օրը մնացորդները տարել է Վլադիվոստոկի շուկա և վաճառել որպես խոզի միս:
Տեղացիներից մեկը միսը գնել է, սակայն եփելիս տարածված տարօրինակ հոտը նրան այլ բան է հուշել: Չնայած կասկածներին, նա համտեսել է միսը և այն անհապաղ ներկայացրել փորձաքննության: Արդյունքները հաստատել են, որ միսը կենդանական ծագում չունի:
Նա իր տարօրինակ գնումը ներկայացրել է ոստիկանություն: Իրավապահները տաք հետքերով հայտնաբերել են մարդասպանին: Վերջինս իրավապահներին հայտնել է, որ խմելու ժամանակ սննդի պակաս են ունեցել: Նրա սառնարանում հայտնաբերվել է մարդու գլուխ: Մարմնի մնացած մասերը գտնվել են այգու ցախատանը:
Իրավապահների տվյալներով` մարդասպան մսավաճառը հասցրել էր ենթադրյալ խոզի միսը իրացնել ևս երկու գնորդի: Մարդասպանը ձերբակալված է: Քննություն է տարվում` պարզելու՝ արդյո՞ք նա կապ ունի նմանօրինակ այլ հանցագործությունների հետ, թե՞ ոչ:







































