Բրիտանական ավիաուղիների 42-ամյա ուղեկցորդուհի Ջեյլ Օրմիսթոնին 280 հազար ֆունտ է տրամադրվել՝ որպես փոխհատուցում:
2008 թվականի հուլիսին Հիդրոու օդանավակայանից իրականացվելիք չվերթի ուղևորներին խմիչք մատուցելիս սառույցով լի մետաղյա տակառի վրա ընկնելու հետևանքով տուժած ուղեկցորդուհու մոտ նյարդային խնդիրներ են առաջացել:
Ուղեկցորդուհու պաշտպան Ֆրեյա Նյուբերին դատարանում հայտարարել է, որ ավիաընկերությունը բավարար ուշադրություն չի դարձնում աշխատակիցների առողջության ու անվտանգության հարցերին:
Նշենք, որ Օմիսթոնը հարված էր ստացել գլխին, ինչի հետևանքով նա ի վիճակի չէ վերադառնալ աշխատանքի:








































