Ուռուցքի հեռացման վիրահատությունից մեկ ամիս անց Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ սկսում է ճառագայթային թերապիայի կուրս,- հաղորդում է Associated Press-ը:
Հավանայի կլինիկաներից մեկից Venezolana de Televisión հեռուստաալիքով հեռարձակվող հեռախոսազրույցում 57-ամյա Չավեսն ասել է, որ անցել է 5 նախատեսվող սեանսներից առաջինը: «Բարեբախատաբար, ամեն ինչ անցել է առանց խնդիրների»,- ասել է նա՝ հավելելով, որ այս չորեքշաբլի կավարտի ամբողջ կուրսը և հինգշաբթի կվերադառնա հայրենիք: Այստեղ նա կանցկացնի 3 օր, հետո նորից կմեկնի Կուբա՝ բուժումը շարունակելու համար: Այսպիսով, Չավեսը հերքել է այն լուրերը, որ ինքը Կուբայում կանցկացնի մեկ կամ երկու ամիս:
Վենեսուելայի գործող օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահը 5 օրով և ավելի երկրից դուրս գալու դեպքում պետք է թույլտվություն ստանա խորհրդարանից: Սակայն այս դեպքում նման թույլտվության կարիք չի եղել. Չավեսը Կուբա է մեկնել շաբաթ օրը և մինչև հինգշաբթի կվերադառնա:









































