Thursday, 04 06 2026
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին

Հանդիսություն Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի մեկ ամյակի առիթով

Մարտի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հանդիսություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի գործունեության մեկ ամյակի կապակցությամբ: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, կենտրոնի անդամները, բազմաթիվ հյուրեր տարբեր կրթական հաստատություններից ու երիտասարդական կազմակերպություններից:

Արարողության սկզբում խոսքով հանդես եկավ Քարոզչական կենտրոնի պատասխանատու Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը: Համառոտ անդրադառնալով կենտրոնի գործունեությանը և նրա շուրջ համախմբված երիտասարդությանը` Հայր Սուրբը մասնավորապես ընդգծեց, որ խմբի նպատակն ուղղված է Եկեղեցու առաքելության արդյունավորմանը:

Հանդիսության ընթացքում երաժշտական համարներով ու անհատական ասմունքով հանդես են եկել կենտրոնի անդամները, որից հետո մի շարք երիտասարդներ նվերների արժանացան Վեհափառ Հայրապետի կողմից ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ներկաները դիտեցին նաև կենտրոնի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:

Արարողությանը ներկա բարձրաստիճան հոգևորականներից Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Վիլյամ քահանա Թեյլորն իրենց տպավորություններն արտահայտել են կենտրոնի գործունեության առիթով` բարձր գնահատելով երիտասարդների անձնվեր մասնակցությունն ու աջակցությունը Եկեղեցու առաքելությանը:

Հանդիսության ավարտին կենտրոնի անդամներին իր գնահատանքն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը նշեց, որ երիտասարդների կողմից կատարված աշխատանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ավետարանի պատգամների ու պատվիրանների, Հայոց Եկեղեցու հանդեպ նրանց սիրո վկայությունն է: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ կենտրոնի մեջ ընդգրկվածները ջանում են տերունական պատգամներին համապատասխան ապրել և օգտակարություն բերել բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն Աստծու խոսքով մխիթարվելու, ովքեր կարիք ունեն Քրիստոսի Ավետարանով զորանալու, ներշնչվելու` հույսով ու լավատեսությամբ նայելու իրենց կյանքի ապագա ընթացքին: Նորին Սրբությունը նաև իր մասնավոր գնահատանքը բերեց քարոզչական կենտրոնի պատասխանատու Հայր Թովմային` խմբի աշխատանքներն արդյունավետ կերպով կազմակերպելու և ուղղորդելու համար, ապա հաջողություն մաղթեց կենտրոնի գործունեությանը` հայցելով Տիրոջ օրհնությունը, որպեսզի տարեց տարի այս կառույցն առավել հզորանա և նորանոր ոլորտներ ընդգրկի իր առաքելության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում