Էջմիածին-Արտիմետ ճանապարհի 1-ին կմ-ին, մարտի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արտիմետ գյուղի բնակիչ, 41-ամյա Ալֆրեդ Դավթյանին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:







































