APS լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այսօր Ալժիրում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 19 և վիրավորվել 32 մարդ:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել, երբ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը Թիարեթ քաղաքի շրջակայքում:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ իշխանությունները պատժամիջոցներ և տուգանքներ են սահմանել` կանխելու համար ավտովթարները, որոնց պատճառով երկրում ամեն տարի ավելի քան 4000 մարդ է մահանում:











































