Բիրմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին դադարեցրել է խորհրդարանական նախընտրական քարոզարշավը առողջության վատթարացման հետևանքով:
Նրա ներկայացուցիչը հայտնել է, որ Բիրմայի հարավում ընտրողների հետ հանդիպելուց հետո Աուն Սան Սու Չժիի արյան ճնշումն իջել է, և նա սկսել է անընդհատ փսխել:
Այնտեղ էին հավաքվել Աուն Սան Սու Չժիի հազարավոր աջակիցներ, բայց այժմ նա ստիպված է վերադառնալ մայրաքաղաք Ռանգուն:









































