Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին ԵՄ երկրների հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով՝ կազմելով 384 միլիոն դոլար: Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները:
Արտահանումը կազմել է 68 միլիոն դոլար (13 տոկոսանոց աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ ներկրումը՝ 316 միլիոն դոլար (34 տոկոսանոց աճ):
Այս տարվա առաջին երկու ամիսներին ԵՄ երկրներին է բաժին ընկել Վրաստանի ողջ ապրանքաշրջանառության 29 տոկոսը, այդ թվում՝ արտահանման 22 և ներկրման 30 տոկոսը:







































