Վոլոգոդյան շրջանում առևանգված ուղղաթիռի օդաչու Վասիլի Ռիչկովը մանրամասն պատմել է բանտից փախուստի փորձ կատարած հանցագործ Ալեքսեյ Շեստակովի մասին:
РСН ռադիոընկերության հետ զրույցում օդաչուն հաղորդել է, որ Շեստակովի համախոհները կարողացել էին համապատասխան բանտը գտնել երկրորդ փորձից հետո միայն` մինչ այդ թռիչք է իրականցվել մեկ այլ բանտի ուղղությամբ:
Ռիչկովի խոսքով` ուղղաթիռ են բարձրացել մի տղամարդ ու կին: Օդում տղամարդը ներխուժել է իր խցիկն ու սպառնացել զենքով և նռնակով` հրամայելով անվերապահորեն ենթարկվել իրեն: Չնայած այն բանին, որ հանցագործներին հաջողվել է փախցնել դատապարտյալին ու հանել մինչև շրջանի ադմինիստրատիվ կենտրոն` Վոլոգդա, փախստականը ու նրա համախոհը չեն կարողացել հեռուն գնալ:
Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել գտնել ուղղաթիռի ուղևորներից կնոջը` Տատյանա Լոժարինային: Ենթադրաբար, նա Audi ավտոմեքենայով՝ մի տղամարդու ուղեկցությամբ գնում է Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ:
Ալեքսեյ Շեստակովը 2000-ից պատիժ է կրում բանտում (նա դատապարտվել է 24 տարվա ազատազրկման սպանության ու ավազակային հարձակման համար):









































