Այսօր Մոլդովայում պաշտոնապես իր պաշտոնն ստանձնեց նորընտիր նախագահ Նիկոլայ Տիմոֆտին: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Քիշնևում կայացած խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
63-ամյա Տիմոֆտին նախագահ ընտրվեց այսօր՝ ստանալով 101 պատգամավորներից 61-ի աջակցությունը:
Նրա թեկնածությունը առաջադրել էին «Եվրոպական ինտեգրացիայի դաշինքի» ներկայացուցիչները: Կոմունիստական կուսակցության ֆրակցիան բոյկոտել է խորհրդարանի նիստը:
Այսպիսով, Տիմոֆտին դարձավ Մոլդովայի պատմության նորագույն շրջանի չորրորդ նախագահը:









































