Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին մեկնաբանել է ռուսական մամուլի կողմից շրջանառության մեջ դրված այն լուրը, թե հայաբնակ Ջավախքում կարող է ստեղծվել անկախ պետություն.
«Հայերը, ադրբեջանցիները և մյուս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները որևէ հիմք չունեն Վրաստանի դեմ հանդես գալու համար: Ընդհակառակը, հայերը Վրաստանի ամենահավատարիմ քաղաքացիներից են, և Ռուսաստանի կողմից այստեղ պլանավորված յուրաքանչյուր սադրանք չունի որևէ հենք:
Որքան հեռու է մնում Վրաստանը Ռուսաստանից և որքան քիչ է շփվում նրա հետ, այնքան շատանում են այդօրինակ սադրանքները, տարբեր կազմակերպություններ ու մարդիկ սկսում են հանդես գալ Վրաստանի և նրա տարածքային ամբողջականության դեմ: Սակայն ոչ մի սադրանք չի կարող խանգարել մեր երկրի զարգացմանն ու ամրապնդմանը»:










































