Այսօր Իտալիայում 93 տարեկան հասակում մահացած իտալացի սցենարիստ, պոետ, գրող և նկարիչ Տոնինո Գուերայի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ իր հայրենի քաղաք Սանտարկանջելոյում: Այս մասին նշվում է քաղաքային վարչակազմի հաղորդագրության մեջ:
Հանրահայտ իտալացու հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Սանտարկանջելոյի քաղաքային խորհրդի սրահներից մեկում:
Մարտի 24-ի առավոտյան քաղաքապետարանի շենքի առջև գտնվող հրապարակում կհնչեն մահախոսականներ, որից հետո Գուերայի մարմինը կտանեն հարևան քաղաք` Պեննաբիլի, որտեղ գտնվում է սցենարիստի տուն-թանգարանը:
Գուերան ծնվել է 1920 թվականի մարտի 16-ին՝ իտալական փոքրիկ Սանտարկանջելո քաղաքում` Ռիմինից ոչ հեռու: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում գրել է ավելի քան 100 ֆիլմերի սցենարներ, որոնցից շատերը համարվում են դասական գործեր: Գուերան աշխատել է համաշխարհային կինեմատոգրաֆի դասականներ Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Թեո Անգելոպուլոսի հետ:
Նա «Օսկար» է ստացել «Կազանովա», «Սուրբ Լորենցոյի գիշերը» ֆիլմերի համար:
Նրա սցենարները 8 անգամ ստացել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը:








































