Այսօր երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը որոշել է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում:
Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ այս ընտրատարածքում առաջադրվելու էր Երևանի մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության դեկան Էդիկ Գրիգորյանը, ում էլ սատարելու էր ՀՀԿ-ն:










































