Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը Մերիլին Մենսոնի հետ ձայնագրում է Քարլի Սայմոնի You’re So Vain երգի քավըր-տարբերակը, որը կներառվի երաժշտ ի նոր Born Villain ալբոմում: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:
«Մենք միասին քավըր ենք արել այն երգը, որը ծաղրական ենք համարում երկուսիս համար: Նա (Դեփը) ձայնագրել է թմբուկը և սոլո-կիթառը, ես նվագել եմ կիթառով և երգել: Բավական զիլ է ստացվել: Տեսահոլովակում մենք, ամենայն հավանականությամբ, կնայենք միմյանց, ինչպես հայելում»,- պատմել է երաժիշտը:
Նրա խոսքերով՝ նոր երգը կլինի իր ալբոմի բոնուս-թրեքը: Այն նախատեսվում է թողարկել մայիսին:
Մերիլինը և Դեփը վաղուց են ընկերություն անում: 2001 թ. Մենսոնի The Nobodies երգի ռեմիքս տարբերակը դարձավ «Դժոխքից» ֆիլմի գլխավոր սաունդթրեքը, որում գլխավոր հերոսին մարմավորում էր հենց Դեփը: