Վենեսուելայում նավթի ապացուցված պաշարները հասել են 300 մլրդ բարելի, ինչի պատճառով էլ հարկավոր է մեծացնել ազգային պաշտպանությանը տրվելիք գումարները. այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը` ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստում: Նա ընդգծել է, որ նավթի պաշարներով Վենեսուելան աշխարհում գրավում է առաջին տեղը, ինչը կառավարության վրա պարտավորություն է դնում առավելագույնս պաշտպանել էներգառեսուրները և ազգային սուվերենիտետը: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Հունվարի կեսերին Ուգո Չավեսը հայտարարեց երկիր ռուսական զենքի նոր խմբաքանակի ներկրման մասին: Նա հայտնել էր Վենեսուելայի ստացած հրթիռային համակարգերի, Т-72 տանկերի, ու հակաօդային համակարգերի պաշտպանության նոր համակարգերի մասին:









































