Խոսելով Սիրիայում արդեն մեկ տարի շարունակվող բռնությունների մասին՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի ժառանգել իր հոր իմաստությունը, բայց ժառանգել է նրա չարությունը:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Պերեսն ասել է, որ վերջին ամիսներին ոչ միայն կարևոր է այն, թե ինչ է տեղի ունենում Իրանում, այլև այն, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում, որտեղ Ասադը սպանում է կանանց և երեխաներին:
Նախագահը նաև ասել է, որ Սիրիայում վճռական ճակատամարտ է տեղի ունենում, որի արդյունքը կորոշի ողջ տարածաշրջանի ապագան: Պերեսն ասել է, որ, այնուամենայնիվ, Բաշարը ձախողվելու է, քանի որ Սիրիայի բնակչությունը թույլ չի տա, որ բռնապետը շարունակի առաջնորդ մնալ, քանի որ նրանք այժմ, առավել քան երբևէ, տեղյակ են, թե ով է Ասադը:









































