ԱՄՆ -ի Կոնգրեսի հետազոտական ծառայությունը (CRS) հրապարակել է <Պետության կողմից նոր լրատվամիջոցների օգտագործումը որպես գովազդի և հասարակության հետ շփման միջոց> զեկույցը:
Ինչպես նշվում է զեկույցում՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում դաշնային գործակալությունները հասարակության հետ շփման համար ներգրավել են տեղեկատվական հաղորդակցության նոր տեխնոլոգիաներ, ներառյալ` ինտերնետ-կայքեր, բլոգեր, էլեկտրոնային փոստ և այլ
Պետական կազմակերպությունները գրանցել են 1504 դոմենների անուններ, այդ թվում` հազարավոր կայքեր: 24 ֆեդերալ գործակալություններից 23-ն ունեն հաշիվներ Facebook-ում, Twitter-ում և YouTube-ում:
Նշվում է, որ մեծ լսարանի առջև սոցիալական լրատվամիջոցներով ավելի հեշտ և արագ է հաջողվում խնդրի լուսաբանումը: Սակայն, նաև ընդգծվում է, որ թվային լրատվամիջոցներն, ի տարբերություն տպագիրի, կարող են հանվել կայքից կամ կեղծվել, որը շահարկումների առիթ կարող է լինել:
Այդ վտանգը կանխելու համար հետազոտողները կառավարությանն առաջարկել են ձեռնարկել մի շարք միջոցներ:
Մասնավորապես, անհրաժեշտ է հստակ սահմանել “կապ հասարակության հետ” և “քարոզչություն” հասկացությունները, վերանայել նոր լրատվամիջոցների գործունեությանն առնչվող օրենքը:
Առաջարկվում է սոցիալական լրատվամիջոցներում աշխատողների ակտիվության կանոններ սահմանել և պահանջել, որ պաշտոնյան հստակ նշի իր անունն ու պաշտոնը և կոնգրեսին զեկուցի իր գործունեության մասին,- տեղեկացնում է lenta.ru:








































