Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի ու Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարներ Վիտալի Մուտկոյի ու Էրթուղրուլ Գյունայի միջև բանակցություններն անսպասելիորեն ընդհատվել են Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգով:
Պուտինը խնդրել է հեռախոսը փոխանցել Գյունային, որի ժամանակ էլ նրան հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանին հրավիրում է Ռուսաստան՝ նրա համար հարմարավետ ժամանակ: Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը Թուրքիան համարում է իր լավագույն ընկերը, և իրենք մտադիր են զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել զբոսաշրջային ոլորտում համագործակցության շուրջ: Թուրքիան ակնկալում է, որ այս տարի Ռուսաստանից Թուրքիա կժամանի 5 միլիոն զբոսաշրջիկ:







































