Մշակութաբան Վարդան Ջալոյանը, խոսելով մամուլում շրջանառվող ՀԱԿ-ի 16 հոգուց կազմված համասնական ցուցակի մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն իրեն այնքան էլ չի բավարարել. «Ցուցակում ներկայացված են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, և դա չի համապատասխանում Կոնգրեսի էությանը: Ես այստեղ բյուրոկրատական մաս եմ տեսում»:
Ըստ նրա՝ Կոնգրեսի ուժը այն է, որ նա հանդիսանում է շարժում, այլ ոչ թե ստատիկ երևույթ: Նրա ուժը իր ակտիվիստներն են, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ. «Կարծում եմ, որ այս 16-հոգանոց ցուցակը չի արտահայտում այն իրական դինամիզմը, որը հատուկ է Կոնգրեսին»:









































