Իրաքի հարավում` Բասրա քաղաքում երկուշաբթի օրը հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի երթին` կյանքի պայմանների բարելավման պահանջով:
Ինչպես հաղորդում է АПА-ն, հղում անելով svobodanews.ru-ին, ակցիայի մասնակիցները ելույթ են ունեցել գործազրկության բարձր մակարդակի, կոռուպցիայի, տնտեսական լճացման և ենթակառուցվածքների ողբալի վիճակի դեմ: Ակցիան ղեկավարում են հակաամերիկյան շիա կղերական Մուկթադ Աս-Սադրայի կողմնակիցները։
Ցույցը տեղի է ունեցել Իրաքում ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացված միջազգային ռազմական օպերացիայի 9-րդ տարելիցին, որը հանգեցրեց իրաքյան դիկտատոր Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալմանը:
Այն տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովից մի քանի օր առաջ:









































