«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն ասել է, որ իրենց նախագահի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո վերջինս դրականորեն է արտահայտվել այն մասին, որ Սիրիան կարող է համաձայնել օրական երկու ժամով հարձակումները դադարեցնելու առաջարկին:
The Jerusalem Post-ը գրում է, որ հանդիպման ժամանակ «Կարմիր խաչը» դրական նշաններ է ստացել, որ Սիրիան կարող է աջակցել իր գործողություններին և համաձայնել երկու ժամով կռիվները դադարեցնելու առաջարկին: Այս մասին հաղորդել է «Կարմիր խաչի» խոսնակը:
Անկախ մարդասիրական գործակալությունը հույս ունի, որ գալիք օրերի կամ շաբաթների ընթացքում կկարողանա հստակ արդյունքների հասնել Սիրիայում:
«Կարմիր խաչի» նախագահի և Լավրովի միջև հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում և տևել է 90 րոպե:









































