Փարիզում ԱՄՆ դեսպանն այսօր դատապարտել է սարսափելի հարձակումը, երբ հանցագործը կրակել է Ֆրանսիայի հարավ–արևմուտքում գտնվող հրեական դպրոցի վրա և սպանել չորս մարդու:
AFP-ն գրում է, որ Չարլզ Ռիվկինն ասել է, որ խստորեն դատապարտում է սպանությունները:
Նախագահ Նիկոլա Սարոկզին տեղի ունեցածն անվանել է «ազգային ողբերգություն»։
Հակաահաբեկչական ոստիկանությունը Թուլուզ քաղաքի շրջանում արդեն գործ է ունենում երրորդ հարձակման հետ:









































