Սիրիայի Մաարաթ Ալ-Նուման քաղաքում (Դամասկոսից 310 կմ հյուսիս) զինյալներն առևանգել են տեղի դատախազին և պահանջում են ազատ արձակել իշխանությունների կողմից ձերբակալված զինված խմբավորումների բոլոր անդամներին:
Սիրիական Al-Ikhbariya անկախ հեռուստաալիքը հայտնում է, որ հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգն այժմ երկրի ամենավտանգավոր շրջանն է: Այստեղ հատկապես ակտիվ են «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման անդամները, որոնք փակել էին Էրիխա և Ջիսր Ալ-Շուղուր քաղաքները կապող մայրուղին՝ Սիրիայի ափամերձ շրջանները կտրելով տնտեսական մայրաքաղաք Հալեպից:
Իդլիբ ուղարկված զիվորական ջոկատները հետևելով ապստամբներին՝ նրանց ստիպել են նահանջել Այն Ալ-Բայդա շրջան: Հաղորդվում է, որ ձերբակալվել են խմբավորման մի քանի առաջնորդներ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ սարքեր:







































