Այսօր Թայվանի հյուսիսային ափին բեռնատար նավի խորտակման հետևանքով զոհվել է 6 ծովագնաց, ևս 2-ն անհետ կորել են,- հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ըստ նրանց տվյալների՝ նավը խորտակվել է Ցզիլուն քաղաքի նավահանգստից դուրս գալուց մի քանի րոպե հետո: Դեպքի վայր ժամանած ծովափի գվարդիայի աշխատակիցներին հաջողվել է փրկել անձնակազմի 7 անդամների:
Ըստ նախնական տվյալների՝ բեռնատար նավը կարող էր խորտակվել մառախուղի և ուժեղ ալիքների հետևանքով:
Այժմ իրականացվում են անհետ կորած անձանց որոնման աշխատանքներ,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:









































