Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

Անփույթ հանցագործություն

Коммерсант թերթը մանրամասներ է հրապարակում ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման գործունեության վերաբերյալ: Ըստ Коммерсант-ի` Լոս Անջելեսում գտնվող Endeavor Diagnostics Inc. ընկերությունը այդ քաղաքի ամենահաջողակ ընկերություններից մեկն է եղել: Medicare ծրագիրը, որով կատարվել են հիմնական խաբեությունները, ենթադրում է, որ տարեց հիվանդները դիմում են այս կամ այն կլինիկա` բուժում ստանալու համար, որից հետո տվյալ կլինիկան դիմում է պետությանը` տվյալ ծառայության դիմաց պահանջելով հասանելիք գումարը: Սակայն ինչպես նշում են փորձագետները, այս համակարգն ունի մեծ թերություն` պետությունը նախ փոխանցում է գումարը, ապա հարցնում, թե ինչ ծառայություն է մատուցվել: Խարդախությունն էլ դրսեւորվել է հենց այնտեղ, որ մատուցված ծառայության համար կլինիկաները պահանջել են ավելի բարձր գումարներ, քան իրականում դրանք արժեցել են:
Պետական մարմինները հաճախ են գնում ստուգումների այն կլինիկաներ, որոնք վստահություն չեն ներշնչում: Սակայն ստուգողները շատ են զարմացել, երբ ստուգման նպատակով այցելելով Endeavor Diagnostics ընկերություն, հայտնաբերել են, որ այդ հասցեով ոչ մի կլինիկա չկա, եւ դրա տեղում ինչ-որ ավտոտնակ է, որը ոչ մի կերպ կլինիկայի նման չի եղել: Իսկ տեղացիներն էլ հայտնել են, որ այստեղ երբեք կլինիկա չի եղել: Ժամանակի ընթացքում հայտնաբերվեցին բազմաթիվ այդպիսի կլինիկաներ ոչ միայն Կալիֆորնիայում, այլեւ ամբողջ Միացյալ Նահանգներում: Դրանց թիվն արդյունքում հասավ 118-ի, որոնք $164 մլն-ի հաշիվներ են ուղարկել Medicare, եւ վճարվել է $40 մլն-ը:
Թերթը նաեւ տեղեկություններ է հաղորդում «հայկական մաֆիայի» պարագլուխների մասին, ինչը «Առաջին Լրատվականն» արդեն ներկայացրել է: Ըստ թերթի` ամերիկյան փորձագետները կարծում են, որ «եվրասիական մաֆիան» կտրուկ տարբերվում է ավանդական «հին» մաֆիաներից` իտալական եւ մեքսիկական մաֆիաներից, որոնք զբաղվում են հասարակաց տների կազմակերպմամբ, թմրանյութերի առեւտրով, գիշերային ակումբների դրամաշորթությամբ: «Հները» ծնվել են այս երկրում եւ չեն պատկերացնում,թե ինչ բացեր կան ամերիկյան բյուրոկրատիայում, եւ դա ընդունում են որպես իրողություն: Ի տարբերություն «հների»` «եվրասիական մաֆիայի» անդամների մեծ մասը ներգաղթյալ է եւ բյուրոկրատական բացերը հեշտ է նկատում: Իտալացին ամբողջ կյանքը կարող է իր հիվանդ պապիկին տանել հիվանդանոց եւ դրա դիմաց ստանալ բուժօգնություն` չմտածելով, որ բուժօգնությունից բացի` կարելի նաեւ մեծ օգուտներ է ստանալ:
Ինչ վերաբերում է Միրզոյան-Թերջանյան հանցավոր խմբին, ապա նրանք ամբարտավան պահվածքը զուգորդել են մեծ զգուշավորության հետ: Նրանց կլինիկաների մեծ մասը եղել է ախտորոշիչ եւ պրոցեդուրային, որոնք ենթադրում էին համեմատաբար էժան ծառայությունների տրամադրում, բայց կայուն եկամուտ եւ քիչ ուշադրություն` պետական մարմինների կողմից:
Սակայն նրանց մատնել են տարեցտարի ծավալվող «բիզնեսի» չափերը, ինչն էլ հանգեցրել է նրանց հայտնաբերմանը:
Թերթի էջերում կարող եք ծանոթանալ հոդվածին ամբողջությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում