Ռուսական Խանտի Մանսիսկում ավարտվեց Բիատլոնի աշխարհի գավաթի խաղարկության տղամարդկանց արագության մրցումը: Հաղթող ճանաչվեց ֆրանսիացի Մարտին Ֆուրկադը՝ 26 ր. 40 վրկ. արդյունքով՝ նվաճելով բիատլոնի աշխարհի գավաթի «փոքր գլոբուս»-ը:
Ֆուրկադին ընդհամենը 5 վայրկյանով զիջեց գերմանացի բիատլոնիստ Արնդ Փայփերը, իսկ երրորդ հորիզոնականում հանգրվանեց շվեդ Ֆրեդերիկ Լինդստրոմը՝ 26 ր. 52 վրկ. արդյունքով: Եթե ֆրանսիացին կարողանա հաղթել նաև ընդհանուր մրցումը, ապա կնվաճի նաև «մեծ գլոբուս»-ը:
Ռուս մարզիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Դմիտրի Մալիշկոն, որը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը՝ զիջելով Ֆուրկադին 40 վայրկյանով:






































