SWIFT համակարգը, որը բանկերին հնարավորություն է տալիս դրամի շրջանառություն իրականացնել ամբողջ աշխարհով մեկ, հինգշաբթի օրը հայտարարել է, որ դադարեցնում է ծառայություններ մատուցել իրանական ֆինանսական ինստիտուտներին, քանի որ դրանք գտնվում են ԵՄ պատժամիջոցների ներքո։
SWIFT-ի գլխավոր տնօրեն Լազարոս Կամպոսը հայտարարել է, որ իրանական ֆինանսական ինստիտուտներին արվող ծառայությունների դադարեցումը միջազգային ուժերի կողմից Իրանի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցների ուժեղացման արդյունք է:
Ընկերությունը կդադարեցնի ծառայությունների մատուցումը մարտի 17-ին։
SWIFT-ը միջբանկային միջազգային համակարգ է, որը փոխանակում է ինֆորմացիա և կատարում վճարումներ: Այն գործում է բելգիական օրենսդրության համաձայն և կորպորատիվ միություն է, որի մեջ մտնում են աշխարհի ավելի քանի 10 հազար բանկեր:









































