Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Քուվեյթում տեղի ունեցող 13-րդ Միջազգային էներգետիկ ֆորումին մասնակցող Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն այդ ֆորումի 4-րդ նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր տարածքը տրամադրել իրաքյան գազը՝ Եվրոպա փոխադրվելուն.
«Մենք պատրաստ ենք աջակցել դրան: Թուրքիան ու Իրաքը բանակցում են տվյալ նախագծի իրագործման շուրջ: Իրաքը կարող է օգտվել գազի արտահանման ոլորտում Թուրքիայի ունեցած փորձից: Տվյալ նախագծի կյանքի կոչման դեպքում իրաքյան գազը կարող է մոտ ժամանակներս հայտնվել համաշխարհային շուկայում:
Վերջին ժամանակներս մենք նաև ակտիվացրել ենք Կատարի հետ հեղուկ գազի գնման շուրջ բանակցությունները: Մենք գրեթե լուծել ենք այդ խնդրի բոլոր առանցքային կետերը»:









































