News Georgia-ի փոխանցմամբ՝ Բաթումում տեղի ունեցած Քրիս Բոտիի համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվել է քաղցկեղով հիվանդ անձանց հետազոտմանն ու բուժմանը. համերգին հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև Սթինգը: Այս մասին նշված է Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Դրանում նշված է, որ համերգից ստացվել է 344,040 լարի (մոտ 208,000 լարի), որն ուղղվել է տարբեր տարիքի և սոցիալական կարգավիճակ ունեցող 81 հիվանդների հետազոտմանն ու քիմիաթերապիային:
Նշվում է, որ այդ համերգի տոմսերի գինը եղել է 380 լարի (մոտ 230 դոլար), իսկ կանգնած տեղերինը՝ 90 լարի (մոտ 50 դոլար):









































