Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ժամը 05.23-ին Վանի նահանգի Օնգուն գյուղի մոտ գրանցվել է երկրաշարժ: Այն ունեցել է Ռիխտերի սանդղակով 3.7 բալ ուժգնություն:
Դրանից մեկ րոպե անց նույն տեղում գրանցվել է երկրորդ երկրաշարժը, որն այս անգամ ունեցել է 4 բալ ուժգնություն: Երկրաշարժերի հետևանքով ավերածություններ չեն գրանցվել:









































