Իտալիայում հայտնի մրցավազքի մասնակից և կոնստրուկտոր Էնցո Ֆերարիի ծննդավայր Մոդենայում բացվել է նրա թանգարանը:
Museo Casa Enzo Ferrari Modena-ն զբաղեցնում է 5000 քառակուսի մետր տարածք: Այն ավելի մեծ է, քան Ֆերարիի թանգարանը Մարանելլոյում: Թանգարանի նախագծի հեղինակները Լոնդոնի ճարտարապետներն են, տանիքը վառ դեղին է, ինչպես ապրանքանիշի վրայի խորհրդանշանի ֆոնը:
Շենքն ասես ճկվում է հին աղյուսե տան շուրջը, որտեղ 1898 թվականին ծնվել է Էնցո Ֆերարին, և որը վերականգնել են հատուկ ցուցահանդեսի բացման համար:
Թանգարանի ներսում ոչ միայն ցուցադրվում են ավտոմեքենաներ, այլ նաև պատմական փաստաթղթեր, կա սրահ՝ դասախոսությունների համար, կոնֆերանսի սրահ, սրճարան: Ինչպես հաղորդում է Комсомольская правда-ն, մուտքի տոմսը մեծահասակների համար արժե 13 եվրո:
Թանգարանին կից խանութից կարելի է ձեռք բերել Ֆերարիի մասին պատմող գրքեր, լուսանկարներ, որոնցից ամենաթանկարժեքները ստորագրված են Էնցոյի կողմից:



















































