Thursday, 04 06 2026
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Պոկվելու և ընկնելու համագումարը

Այսօր համագումար է անցկացնում իշխող Հանրապետական կուսակցությունը: Համագումարի ընթացքում չեն տրվելու հանրությանը հուզող ամենահետաքրքրական հարցի՝ համամասնական ցուցակի հետ կապված պարզաբանումներ և պատասխաններ, քանի որ օրակարգում ցուցակի հարց չկա: Փոխարենը օրակարգում է ՀՀԿ նախագահի, ինչպես նաև նոր գործկոմի ընտրության հարցը: Որ նախագահ է վերընտրվելու Սերժ Սարգսյանը՝ նույնքան ակնառու է, որքան, ասենք, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարների ընտրությունը: Որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ելույթ է ունենալու փոփոխությունների և բարեփոխումների մասին՝ դա նույնպես ակնառու է, և այնքան, որքան ակնառու է այն, որ նրա նախկին ելույթների բովանդակությանը համարժեք կյանքում որևէ փոփոխություն այդպես էլ չի կատարվել ու կատարվում: Փոխարենը՝ փոփոխություններ կատարվելու են ՀՀԿ-ում, և այդ փոփոխությունները բավական հետաքրքրական տենդենցներ են հուշում:

Բանն այն է, որ ՀՀԿ քաղխորհրդի կազմն է ընդլայնվելու՝ 105 անդամից դառնալով 125 անդամ ունեցող կառույց, նաև գործադիր մարմնի կազմն է ընդլայնվելու ևս 5 անդամով: ՀՀԿ այդ կառույցների ընդլայնումը վկայում է կուսակցության հավակնությունների և ախորժակի մասին: Այսինքն՝ ՀՀԿ-ն մեծացնում է իր կառույցները՝ պատրաստվելով խժռել քաղաքական տարածքի նորանոր տիրույթներ, այլապես կուսակցության համար որևէ կարիք չէր լինի ավելացնել քաղխորհրդի և գործկոմի անդամների քանակը: Այլ կերպ ասած՝ Հանրապետականը աստիճանաբար դառնում է «մոնստր» կուսակցություն, ինչը, ըստ էության, երևի թե այն միակ բանն է, որ իրականություն է դառնում Սերժ Սարգսյանի ելույթներից:

Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ նախորդ համագումարում նրա ունեցած ելույթի մասին է: «Հանրապետական կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի… Այսինքն՝ կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել: Նման կուսակցության հեղինակությունն անվիճարկելի է, հզորությունն` անկասելի, իսկ հաղթանակը` դրականորեն փոխվող Հայաստանը»,- հայտարարում էր Սերժ Սարգսյանը երեք տարի առաջ՝ ասելով նաև, որ եկել է խոսքի ու գործի հակասությունը վերացնելու ժամանակը: Եվ այդ առումով ՀՀԿ-ն իսկապես անում է այն, ինչ ասում է, այսինքն՝ պատրաստվում է էլ ավելի ծավալվել, ինչի վկայությունն էլ կուսակցական օրգանների ընդլայնումն է:

Եվ այս իմաստով ՀՀԿ այսօրվա համագումարի ուղենիշների հանդեպ հասարակական ուշադրությունը թերևս պետք է կրկնապատիկ կամ եռապատիկ լինի, որովհետև, ինչպես երևում է, հանրությանը նետված մարտահրավերների առումով ՀՀԿ-ն բավական օպերատիվ է խոսքից գործի անցնելու փուլում, և երբ խոսքը կուսակցական գերիշխանության տարածման մասին է, ապա Հանրապետականն իսկապես դառնում է գործի կուսակցություն: Եվ երբ համեմատում ենք նախորդ համագումարից մինչև այսօր արձանագրված իրողությունները, ապա տեսնում ենք, որ այդ հարցում Հանրապետականը բավականաչափ արդյունքներ արձանագրել է և այսօր արդեն, ըստ իր արձանագրածի, կարիք է զգում ընդլայնել կուսակցական օրգանները՝ այդ արդյունքները առավել լավ տնօրինելու համար: Սա իսկապես ահազանգ է հասարակությանը՝ բացարձակ կուսակցական գերիշխանության հաստատման ռեալ ահազանգ: Թեև, մյուս կողմից, ըստ երևույթին ՀՀԿ-ի չեզոքացման բանաձևը հենց այդ է՝ հասունացնել պոկվելու և ընկնելու աստիճան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում