Պակիստանի «Թալիբան»–ի խոսնակն այսօր հայտնել է, որ իրենք կհարձակվեն կառավարության, ոստիկանության և ռազմական պաշտոնյաների վրա, եթե «Ալ–Կաիդա»–ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի՝ կալանքի տակ գտնվող երեք այրիներն ազատ չարձակվեն:
Հիշեցնենք, որ Պակիստանի կառավարությունը Բեն Լադենի այրիներին մեղադրել էր անօրինաբար երկիր մտնելու և այնտեղ բնակվելու համար: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել էր ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը:
Ինչպես գրում է Reuters-ը, «Թալիբան»–ի խոսնակն ասել է, որ եթե Բեն Լադենի ընտանիքը որքան հնարավոր է շուտ ազատ չարձակի, իրենք կհարձակվեն նրանց դատավարութան մեջ ներգրավված դատավորների, դատապաշտպանների և անվտանգության աշխատակիցների վրա:









































