РИА Новости-ի հաղորդմամբ՝ Աթենքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնում ուրբաթ հայտնաբերվել է ռումբ հիշեցնող կասկածելի փաթեթ։
Փաթեթը գտնվել է փողոցում՝ հրշեջ ծառայության գրասենյակի դիմաց։ Մասնագետներն այն վնասազերծել են, որից հետո ուսումնասիրել պարունակությունը։ Փաթեթում դրված էր աղյուս՝ փաթաթված փայլաթղթի մեջ, ինչպես նաև ժամացույցի կեղծ մեխանիզմ և լարեր։










































