«Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է iPad-ի պլանշետային համակարգչի նոր սերունդը»,– հաղորդում է BBC-ն:
Պլանշետն (2048×1536 պիքսել) ԱՄՆ-ում վաճառքի կհանվի մարտի 16-ին: Այն կվաճառվի նույն գնով, ինչ գնով վաճառվել է իր նախորդը` iPad 2-ը։








































