Հավանաբար, առաջիկայում հանրահայտ ամերիկացի երգչուհի Մադոննան կրկին ամուսնանա: Երգչուհու նոր ընկերը՝ պարող Բրահիմ Զաիբաթը, նրան շաբաթ օրը Նյու Յորքում ամուսնության առաջարկություն է արել,- տեղեկացնում է NEWSru Israel:
Մադոննայի որոշման մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց երգիչուհին երջանիկ է իր նոր ընկերոջ հետ, և հնարավոր է՝ համաձայնի Բրահիմի առաջարկին:
53-ամյա երգչուհին և 24-ամյա պարողն արդեն երեք տարի է՝ միասին են:
Հիշեցնենք, որ նախկինում Մադոննան արդեն ամուսնացած է եղել դերասան Շոն Պենի և ռեժիսոր Գայ Ռիչիի հետ, որից բաժանվել է 2008 թ.: Ամուսնալուծությունից հետո երգչուհին հրաժարվել էր կրկին ամուսնանալու մտքից, սակայն ֆրանսիացի պարողի հետ ծանոթությունից հետո փոխել է իր վերաբերմունքը ամուսնության թեմայի հանդեպ:
Բրահիմն իր ընկերուհուն ծանոթացրել է մոր հետ, որը մահմեդական է, ապրում է Ֆրանսիայում, և Մադոննայից ութ տարի երիտասարդ է:









































