«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երբ անցած շաբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավտոբուսով Սյունիքի մարզ էր գնացել, Սիսիանի ակտիվի հետ հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել:
«Մշակույթի տանը բնակիչներից մեկն ինչ-որ խնդրի վերաբերյալ հարց է բարձրացրել, վարչապետը պատասխանել է, թե «գրի´, ուղարկի´, կպատասխանեմ»: Քաղաքացին ասել է. «Դե կենդանի այստեղ նստած եք, թող Ձեր օգնականները գրեն և հիշեցնեն», վարչապետն, ի պատասխան, նշել է. «Ի՞նչ ա, գրելուց խա՞մ եք, սիսիանցիները լավ գրողներ են»:
Ներկա սիսիանցիներից շատերին վիրավորել է «կլյաուզնիկներ»-ի հետ իրենց համեմատությունը:
«Ժողովուրդ»-ը փորձել է լուրի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ վարչապետի մամլո խոսնակ Արամ Անանյանից, սակայն վերջինս չի պատասխանել «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին:









































