Վենեսուելայի օրենսդիրները երկուշաբթի օրը հայտնել են, որ Վենեսուելան պատրաստվում է Սիրիայի կառավարությանը արդեն երրորդ անգամ ապահովել դիզելային վառելիքով՝ անգամ այն դեպքում, երբ նախագահ Բաշար Ալ-Ասադը մեծացրելէ բռնությունները ցուցարարների դեմ:
Reuters-ի փոխանցմամբ՝ անցյալ ամիս Վենեսուելայի կառավարությունը հաստատել էր, որ երկու անգամ վառելիք է ուղարկել Սիրիա` անտեսելով միջազգային պատժամիջոցները:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որն այժմ հետվիրահատական շրջանում է և ապաքինվում է Կուբայում, ողջ ընթացքում եղել է Սիրիայի և Բաշար Ալ-Ասադի կողքին` դեմ դուրս գալով «իմպերիալիստական աշխարհին»:









































