Ընդդիմության «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով հանրահավաքն ավարտվել է: Այն տեղի էր ունենում Մոսկվայի կենտրոնում` Պուշկինի հրապարակում:
«Բոլորին կոչ են արել իրենց խնայել և սադրանքների չենթարկվել»,-հրապարակից հաղորդել է BBC-ի թղթակից Մարիա Վասիլևան:
«Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը հայտարարել է, որ հրապարակից չի գնա, մինչև Պուտինը չլքի Կրեմլը:
Կազմակերպիչների հաշվարկներով՝ ընդդիմության հանրահավաքին երկուշաբթի երեկոյան մասնակցել է մոտ 20 հազար մարդ: Ըստ ոստիկանության տվյալների՝ ակցիայի մասնակիցների թիվը հասել է 14 հազարի:











































