Այսօր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու ժամանակը չէ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Մենք չենք կարող խոչընդոտել որևէ մեկին, որ մեծամասնականով առաջադրվի: Այդ պատճառով էլ մեր կուսակցության խորհուրդը կարող է որոշում կայացնել`սատարելու այս կամ այն գործարար թեկնածուին: Մեզ համար մեծամասնական թեկնածուների առաջադրումն ինքնանպատակ չէ, և մոտ 30 ու ավելի ընտրատարածքներում կարող ենք թեկնածուներ առաջադրել:
Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակին, ապա դրանում գործարարի համբավ ունեցող մարդիկ չեն ընդգրկվելու»,- հիշեցրեց խորհրդարանականը:









































