Միխեիլ Սաակաշվիլիի խոսնակ Մանանա Մանջգալաձեն ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել է Վրաստանի նախագահի՝ Հայաստան այցի մասին վերջին օրերին հայտնված տեղեկությունը: kavkaz-news.info կայքը հաղորդում է, որ այս առնչությամբ որևէ պաշտոնական տեղեկություն լինելու դեպքում այն կզետեղվի նախագահի անձնական կայքում: Վերջին օրերի տեղեկության համաձայն` Միխեիլ Սաակաշվիլին Երևան պետք է ժամաներ հունվարի վերջին փետրվարի սկզբին, իսկ նրա հայ գործընկերոջ հետ բանակցությունների հիմնական թեման պետք է լիներ, վրացական կողմի կարծիքով, հայկական արտադրողների կողմից վրացական բրենդների ապօրինի օգտագործման հարցը: