Շաբաթ երեկոյան Վենեսուելայի հեռուստատեսությունը ցույց է տվել երկրի նախագահ Ուգո Չավեսի հանդիպումը Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Հավանայում, որտեղ Ուգո Չավեսը վերականգնվում է վիրահատությունից հետո: Տեսանյութի մեջ ասվում է, որ հանդիպումը տևել է մեկ ժամ: Ինչպես հայտնում է գործակալությունը, մինչ այդ Չավեսը խուսափում էր տեսախցիկներից և լրագրողների հետ զրուցում էր հեռախոսով:
Հիշեցնենք, որ Ուգո Չավեսի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունն արվել էր անցյալ երեքշաբթի օրը, իսկ հինգշաբթի օրը Չավեսը Twitter սոցիալական կայքի իր միկրոբլոգում հայտնել էր, որ ինքը կրկին պատրաստ է «ցատկել վարազահավի նման»: Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Վենեսուելայի նախագահին այցելել են Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն և նրա եղբայրը:











































