Առաջիկայում Ռուսաստանի ներքաղաքական կյանքում ոչինչ չի փոխվի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը`խոսելով ընտրություններից հետո ՌԴ ներքաղաքական զարգացումների շուրջ:
Ըստ նրա՝ ռուսական քաղաքական համակարգը հենվում է օլիգարխիկ խմբերի աջակցության վրա, և այս ուղղությամբ ոչինչ չի փոխվի: Նրա խոսքով` այսօր շատ բան դարձել է հասկանալի և սովորական: «Օլիգարխիային զուգահեռ՝ գոյություն ունի Անվտանգության դաշնային ծառայության գործոնը. դա մի կորպորացիա է, որը միավորում է տեղեկատվական, պաշտպանական, տնտեսական և այլ կոմպոնենտները: Այն շատ ոլորտներ է ղեկավարում»,- մեկնաբանեց Ի. Մուրադյանը`հավելելով, որ այս երկու կարևոր գործոններն առաջիկայում չեն փոխվի:
Անդրադառնալով նախագահի թեկնածու Վ. Պուտինի այն հայտարարությանը, թե խորացնելու է քաղաքական գործոնը`Ի. Մուրադյանն ասաց, որ քաղաքական գործընթացներում քաղաքական կուսակցությունների ավելացում չի լինի: Նրա խոսքով` առաջիկայում դա տեղի չի ունենա:
Հիշեցնենք, որ վաղը կայանալու են ՌԴ նախագահական ընտրությունները:







































