Եմենի հարավում` Էլ Բայդա քաղաքում, ականապատված մեքենան բախվել է ռազմական բազայի դարպասներին: Մեքենայում գտնվող երկու ուղևորները և բազային հետևող զինվորը զոհվել են:
Ըստ Եմենի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ պայթյունը կազմակերպել է Ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական խմբավորումը:
«Էլ Բայդայի բնակիչներն ահաբեկվել էին հզոր պայթյունից, որը զգացվել է նույնիսկ 2 կմ հեռավորության վրա, մի քանի տներ վնասվել են՝ կոտրվել են պատուհանի ապակիները»,- նշված է զինվորական գրասենյակի պաշտոնական կայքում:
korrespondent.net-ի տեղեկացմամբ՝ ահաբեկչությունների տարափը Եմենում շարունակվում է նոր նախագահ Աբդա Ռաբո Մանսուր Հանդիի ընտրվելուց հետո, որին փետրվարի 21-ին կայացած ընտրությունների ժամանակ աջակցել է ընտրողների 99%-ը:









































