Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ երեկ մահացել է Եվրասիայի հարցերով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդական, Ադրբեջանի տեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Հեյբուլա Հեյբուլաևը:
Վերջինս մահացել է Անկարայի «Գյուլհանե» ռազմական հոսպիտալում՝ թոքերի քաղցկեղից: Հեյբուլաևի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Բաքվում:
Նշվում է, որ Հեյբուլաևը 10 տարի շարունակ Էրդողանի՝ Եվրասիայի հարցերով խորհրդականն էր:










































