Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը նվազագույնի է հասցրել Հունաստանի վարկանիշը՝ մինչև C աստիճան: Վարկանիշային այս կազմակերպությունում C-ն համարվում է նվազագույն աստիճան:
Moody’s-ում այս որոշումը բացատրել են նրանով, որ Հունաստանում սկսել են պարտքի վերակառուցման աշխատանքները, իսկ դեֆոլտի վտանգը շարունակում է բավականին բարձր մնալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման քայլի էր դիմել նաև մեկ այլ վարկանիշային կազմակերպություն` S&P գործակալությունը:
Հունաստանը վերջին մեկ տարվա ընթացքում գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ: Մի քանի հարյուր միլիարդ դոլարի պարտք ունեցող երկրին օգնության ձեռք են մեկնել Եվրագոտու երկրներն ու միջազգային կազմակերպությունները, ինչը դեռ որոշակի արդյունքներ չի տվել:







































