Friday, 05 06 2026
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը

Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում գրեթե չի գործում

Դատապարտյալները դժգոհ են Հայաստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի գործունեությունից, իսկ մասնագետները կարծում են, որ լուրջ բարեփոխումների կարիք կա: 2011 թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովների ներկայիս և նախկին անդամների, պաշտոնատար անձանց և մասնագետների, այդ թվում` դատավորների, փաստաբանների հետ անցկացված անանուն հարցազրույցների արդյունքում այս եզրահանգմանն է եկել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Երևանում այս խնդրով այսօր կազմակերպված քննակման մասնակիցները նկատեցին, որ հետազոտությունը կարող է խթանել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին և կնպաստի ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների թվի նվազեցմանը: Իսկ համակարգում եղած խնդիրներն առնչվում են թե՛ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կարգավորող իրավական նորմերին, սկզբունքներին և չափանիշներին, թե՛ որոշում կայացնող մարմինների կազմին և աշխատանքներին:

Մասնավորապես՝ 17 հարցազրույցներից ստացված տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանում քննարկման առարկա ինստիտուտի ընկալումը հիմնականում հանգում է նրան, որ անձը պայմանական վաղաժամկետ ազատվում է պատժից միայն այն բանից հետո, երբ պատիժը կրելու ժամանակահատվածում արդեն «ուղղվել» է: Հետազոտության հեղինակները գտել են, որ ակնհայտ է, որ նման ընկալմամբ պայմանական վաղաժամկետ ազատումը պայմանավորվում է դատապարտյալի «ուղղման» հանգամանքով: Սակայն պետք է հիշել, որ պայմանական վաղաժամկետ ազատվելիս դատապարտյալն ազատվում է պայմանականորեն, որի ժամանակ նրա վրա դրվում են որոշակի պարտավորություններ, և սահմանվում է վերահսկողություն: Եթե անձն ազատվել է պայմանականորեն, նշանակում է պատժի նպատակները դեռ իրականացված
չեն, ներառյալ՝ անձի «ուղղումը»: Իսկ եթե համարվեր, որ անձն արդեն ուղղվել է, ապա նրան պետք էր ազատել ոչ թե պայմանականորեն, այլ՝ վերջնական, առանց պայմանների, քանի որ նշանակված պատժի նպատակը կհամարվեր իրականացված, որի պարագայում անարդար և քաղաքականության տեսանկյունից՝ սխալ կլիներ անձին ազատազրկման մեջ պահելը կամ պայմաններով ազատելը:

Այստեղից հետևում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման է ենթակա ոչ թե այն դատապարտյալը, որն արդեն «ուղղվել» է, այլ նա, որի վարքագիծը, կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կրկին հանցանք կատարելու ռիսկի կանխատեսումը ցույց են տալիս, որ պայմանական ազատվելու դեպքում օրինապահ կյանքով ապրելու հավանականության աստիճանն ընդունելի է՝ դատապարտյալի հասարակական վերաինտեգրման և հասարակական անվտանգության ապահովման տեսանկյունից:

Ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածում սահմանված
դրույթը համահունչ է վերոնշյալ տրամաբանությանը, սակայն սխալ է մեկնաբանվում և կիրառվում: Պայմանական վաղաժամկետ ազատումը պետք է պայմանավորել ոչ թե դատապարտյալի ուղղված լինելու կամ չլինելու հանգամանքով, որն, ինչպես արդեն նշվել է, Հայաստանում պարզվում է զուտ սուբյեկտիվ կարծիքի հիման վրա, այլ դատապարտյալի՝ հասարակություն վերադառնալու և օրինապահ կյանքով ապրելու պատրաստվածության աստիճանով, իսկ հասարակությունում օրինապահ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը ՔԿՀ հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի: Եթե պարզվում է, որ դատապարտյալը, կրելով պատժի պարտադիր մասը, դեռ պատրաստ չէ օրինապահ կյանքով ապրելուն, լուրջ կասկածներ կան, որ ազատվելիս կրկին հանցանք կկատարի, պետք է եզրակացնել, որ քրեակատարողական քաղաքականությունն արդյունավետ չի իրականացվել և շտկումների կարիք ունի:

Նշենք, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերաբերյալ բարեփոխումները ներառվել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրի մեջ: Քաղաքացիական հասարակության ինստիտուտի պատկերացմամբ՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումը և բարեփոխված համակարգի աշխատանքների արդյունավետության ապահովումը պահանջում են առնվազն մի քանի տարիների անընդմեջ աշխատանք: Մյուս կողմի էլ, քանի որ համակարգի բարեփոխումը չի կարող կանգնեցնել գործող համակարգի գործունեությունը, առկա է բարեփոխումների իրականացման տարիներին պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ամենօրյա աշխատանքները բարելավելու կարիք, ինչը նաև կապահովի սահուն անցումը դեպի առավել զարգացած և ժամանակակից համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում