Fox Searchlight ստուդիան ֆիլմ կնկարահանի այն մասին, թե ինչպես է նկարահանվել Հիչքոկի ամենահայտնի թրիլերներից մեկը` «Փսիխոն»: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Էնթոնի Հոփկինսը, Հելեն Միրենը և Սկարլետ Յոհանսոնը:
Ֆիլմի ռեժիսորն է Սաշա Ջերվազին, որը հայտնի է Anvil Anvil վավերագրական ֆիլմով, սցենարիստն է «Սև կարապը» ֆիլմի հեղինակը` Ջոն ՄակԼաֆլինը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Սյուժեն պետք է կառուցվի Հիչքոկի հարաբերությունների շուրջ, որին պետք է մարմնավորի Էնթոնի Հոփկինսը, իսկ նրա կնոջը` Ալմային, կմարմնավորի Հելեն Միրենը:
Ժապավենի հիմքում ընկած է լինելու ամերիկացի լրագրող Սթիվեն Ռեբելոյի «Ալֆրեդ Հիչքոկն ու «Փսիխոյի» ստեղծումը» գիրքը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է արդեն հայտնի Հիչքոկը որոշել զբաղվել թրիլերներով ու ոչ մի ռեժիսոր չի ցանկացել նրան օգնել այս հարցում: Դրա հետևանքով նա անձամբ է վճարել կինեմատոգրաֆի ամենաազդեցիկ կինոնկարը ստեղծելու համար:
Նկարահանումները կսկսվեն 2012 թ. ապրիլին: Առայժմ հայտնի չէ, թե ֆիլմը երբ կբարձրանա էկրան:









































