Հունաստանի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը հինգշաբթի օրը Բրյուսելում համաձայնագրեր է ստորագրել, որոնք հստակեցնում են հունական պարտատոմսերի փոխանակման և երկրի հետագա վարկավորման հիմնական չափանիշները:
Նա նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ փոխադարձ ըմբռնման հուշագիր է ստորագրել, ինչը ճանապարհ է բացում Հունաստանին վճարվելիք 130 միլիարդ եվրոյի համար: Եվրախորհրդի հետ վերջնական համաձայնության կգան մարտի 9-ին:
Բացի այդ, Վենիզելոսը Եվրոպական ֆինանսական կայունության ֆոնդի ղեկավարի հետ հինգ փաստաթղթեր է ստորագրել, որոնք որոշակիացնում են գործարքները մասնավոր վարակտուների հետ:









































