Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներն ու պահեստամասերը Երևան համայնքը կնվիրաբերի ուղղակի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց Երևանում տրանսպորտի խնդիրները քննարկելու նպատակով խորհրդակցություն կազմակերպել: Նրա խոսքով՝ ՀՅԴ պատգամավորները իրեն տեղեկացրել են, որ հայ գիտնականները մշակել են նոր առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել. դրանք պետք է քննարկել խորհրդակցության ժամանակ:









































